|
|
|
|
|
|
|
«ՎԵԿՍ» ընկերությունը ձեռնամուխ է եղել քարի արտադրությանը 1997թ.-ից: Իբրև հումք ընկերությունը օգտագործում է տեղական ծագում ունեցող հետևյալ քարատեսակները.
- Տրավերտին
- Բազալտ
- Տուֆ
- Ֆելզիտ
- Մարմար
- Գրանիտ
Հաշվի առնելով համաշխարհային շուկայում տրավերտինի նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը` ընկերությունը հաջողությամբ վերազինել և վերագործարկել է տրավերտինի իր հանքավայրերը: Քարի այլ տեսակները ընկերությունը ձեռք է բերում Հայաստանի այլ հանքավայրերից` հաշվի առնելով պատվիրատուի պահանջները:
ՍԼԱԲՆԵՐ ԵՎ ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՍԱԼԻԿՆԵՐ
Հայաստանում նմանը չունեցող հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ ընկերությունը առաջարկում է նաև 1.5 մ x 2 մ չափերի սլաբներ, որոնք հնարավորություն են տալիս կատարել ոչ միայն պատվիրատուր ոչ ստանդարտ պատվերները, այլև քարի կտրման ժամանակ նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները: Համաձայն պատվիրատուի պահանջների սլաբները և երեսապատման սալիկները կարով են նաև փայլեցվել: Ընկերության արտադրած տարատեսակ երեսապատման սալիկները օգտագործվում են հյուրանոցների, շինությունների երեսապատումն իրականացնելու համար; Ընկերությունը մեծ քանակությամբ երեսապատման սալիկներ է արտահանում Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
«ՎԵԿՍ» ընկերությունը ներդրել է Հայաստանում եզակի WATERJET տեխնոլոգիայի հոսքագիծը, որը հնարավորություն է տալիս տարբեր որակի և գունավորման քարերի համակցմամբ ստեղծել հատակի ծածկեր` գեղեցիկ զարդանախշեր, տարբերակիչ էմբլեմներ և այլն: Առաջին անգամ Հայաստանում օգտագործվում է քարի` ջրի հզոր հոսանքի միջոցով կտրման տեխնոլոգիան, որը քարի ձևավոր կտրման միակ ճշգրիտ տեխնոլոգիան է: Այն հնարավորություն է տալիս կտրելու ոչ միայն ամենակարծր քարատեսակը` գրանիտը (անգամ մինչև 5սմ հաստությամբ), այլև մետաղներ, կերամիկա և այլն: Փորձառու վարպետները կարող են կատարել ձեռքի աշխատանքի ցանկացած պատվերներ:
|