հայերեն  |  русский  |  english  |  deutsch
 
Ընկերությունը կահույքի արտադրությանը ձեռնամուխ է եղել իր ստեղծման առաջին իսկ օրերից: Այս ոլորտում ընկերության հաջողությունը պայմանավորված է`
  • Իտալիայից և Գերմանիայից ներկրված տեխնոլոգիաներով
  • Փորձառու մասնագետներով, որոնք վերապատրաստվել են վերը թվարկված հաստոցները արտադրող ընկերությունների մասնագետների մոտ:
Ընկերությունը իբրև հումք օգտագործում է տեղական որոշակի փայտատեսակներ, որոնք չորացվում են տարածաշրջանում նմանը չունեցող վակուումային չորանոցում: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում վերջնամշակման պրոցեսին (իդեալական հղկում, չորացում և փայլեցում): Գույների և ներկանյութերի բազմազանությունը հնարավորություն են տալիս առավելագույնս բավարարել հաճախորդի ամենաքմահաճ պահանջմունքները: Առաքումը և տեղադրումը կատարվում են անվճար:
      
 
        ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ
 
«ՎԵԿՍ» ընկերությունը խորապես մասնագիտացված է հյուրանոցային կահույքի արտադրության մեջ, մասնավորապես`

  • Ընդունարան
  • Հյուրասենյակ
  • Ռեստորանային կահույք
  • Հրակայուն դռներ ( 2ժամ, 1ժամ, 0.5ժամ )
  • Պատերի երեսապատման փայտյա վահանակներ
  • Շրիշակներ, քիվեր, շերտաձողեր 
Հյուրանոցների, ռեստորանների և այլ նմանատիպ կազմակերպությունների համար «ՎԵԿՍ»-ը առաջարկում է տարբերակիչ նշանով աթոռներ և սեղաններ:                                                                                                     
 
        ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ
 
«ՎԵԿՍ» ընկերությունը առաջարկում է սեփական մշակման մոդելների հարմարավետ գրասենյակային և բնակարանային կահույք: Ընկերության հզոր արտադրական կարողությունները մի կողմից, բարձ որակավորում ունեցող մասնագետները մյուս կողմից հնարավորություն են տալիս արտադրությունը զարգացնելու թե’ զանգվածային արտադրության, թե’ անհատական պատվերների իրականացման ուղղությամբ: Լազերային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր հնարավոր է դարձել նաև ինկրուստացիայով արտադրատեսակների արտադրությունը:
 
 
        ԴՌՆԵՐ
 
Ընկերության առաջարկած դռները յուրահատուկ են թե պատրաստման և թե տեղադրման տեխնոլոգիաներով: Դրանց բարձր որակը պայմանավորված է առաջին հերթին փայտի չորությամբ (8-9% խոնավություն), տեխնոլոգիական պրոցեսի խստագույն պահպանմամբ և տեղադրման առաջադեմ, առանձնահատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս տեղադրումը կատարել ոչ թե շինարարության ընթացքում, այլ նրա ավարտից հետո:


Գլխավոր  |  Մեր մասին  |  Ապրանքներ  |  Նկարներ  |  Գործընկերներ և նախագծեր  |  Դիրք  |  Կայքի քարտեզ  |  Կապ
Copyright © 2018 VEKS. Developed by Smart Systems LLC