| հայերեն | русский | english | deutsch | |||||||||||
|
![]() ![]()
Ընկերությունը կահույքի արտադրությանը ձեռնամուխ է եղել իր ստեղծման առաջին իսկ օրերից: Այս ոլորտում ընկերության հաջողությունը պայմանավորված է`
Ընկերությունը իբրև հումք օգտագործում է տեղական որոշակի փայտատեսակներ, որոնք չորացվում են տարածաշրջանում նմանը չունեցող վակուումային չորանոցում: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում վերջնամշակման պրոցեսին (իդեալական հղկում, չորացում և փայլեցում): Գույների և ներկանյութերի բազմազանությունը հնարավորություն են տալիս առավելագույնս բավարարել հաճախորդի ամենաքմահաճ պահանջմունքները: Առաքումը և տեղադրումը կատարվում են անվճար:
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ
«ՎԵԿՍ» ընկերությունը խորապես մասնագիտացված է հյուրանոցային կահույքի արտադրության մեջ, մասնավորապես`
Հյուրանոցների, ռեստորանների և այլ նմանատիպ կազմակերպությունների համար «ՎԵԿՍ»-ը առաջարկում է տարբերակիչ նշանով աթոռներ և սեղաններ:
ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ
«ՎԵԿՍ» ընկերությունը առաջարկում է սեփական մշակման մոդելների հարմարավետ գրասենյակային և բնակարանային կահույք: Ընկերության հզոր արտադրական կարողությունները մի կողմից, բարձ որակավորում ունեցող մասնագետները մյուս կողմից հնարավորություն են տալիս արտադրությունը զարգացնելու թե’ զանգվածային արտադրության, թե’ անհատական պատվերների իրականացման ուղղությամբ: Լազերային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր հնարավոր է դարձել նաև ինկրուստացիայով արտադրատեսակների արտադրությունը:
ԴՌՆԵՐ
Ընկերության առաջարկած դռները յուրահատուկ են թե պատրաստման և թե տեղադրման տեխնոլոգիաներով: Դրանց բարձր որակը պայմանավորված է առաջին հերթին փայտի չորությամբ (8-9% խոնավություն), տեխնոլոգիական պրոցեսի խստագույն պահպանմամբ և տեղադրման առաջադեմ, առանձնահատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս տեղադրումը կատարել ոչ թե շինարարության ընթացքում, այլ նրա ավարտից հետո:
|
||||||||||
![]() |
|||||||||||
| Գլխավոր | Մեր մասին | Ապրանքներ | Նկարներ | Գործընկերներ և նախագծեր | Դիրք | Կայքի քարտեզ | Կապ Copyright © 2010 VEKS. Developed by Smart Systems LLC | |||||||||||