| հայերեն | русский | english | deutsch | |||||||||||
|
![]() ![]()
Ընդլայնելով իր հաճախորդներին առաջարկվող ապրանքացանկը և ջանալով ավելի ամբողջական դարձնել գնումների փաթեթը՝ «ՎԵԿՍ» ՍՊԸ-ն ներմուծում է ամերիկյան կաղնու բարձրորակ մանրահատակ: Երկարամյա աշխատանքային փորձի շնորհիվ հստակ պատկերացում ունենալով հայաստանյան շուկայում տիրող մանրահատակի առաջարկի և պահանջարկի մասին` մեր կազմակերպությունը ներմուծում է թե՛ չափսերով, թե՛ պատրաստման տեխնոլոգիայով և թե՛ արտաքին ձևավորմամբ առանձնահատուկ մանրահատակ՝ մրցունակ գներով:
Մանրահատակի չափսերն են՝ 1.9 սմ հաստություն, 10 սմ, 12 սմ, 15 սմ լայնություն, 30-190 սմ երկարություն:
Մանրահատակը լաքապատված չէ:
Մշակումը և չորացումը կատարվում է բացառապես ամերիկյան տեխնոլոգիաներով: Հավաքման գործընթացը բավականին հեշտացված է, իսկ հավաքումից հետո հղկման անհրաժեշտություն գրեթե չի զգացվում:
Ամրացման յուրահատուկ տեխնոլոգիայի շնորհիվ ապահովվում է նաև հատակի հարթությունը և ծառայության երկար ժամկետը:
Եվ վերջապես, արտաքին ձևավորման բազմազանությունը ազատում է Ձեզ համատարած միօրինակությունից:
|
||||||||||
![]() |
|||||||||||
| Գլխավոր | Մեր մասին | Ապրանքներ | Նկարներ | Գործընկերներ և նախագծեր | Դիրք | Կայքի քարտեզ | Կապ Copyright © 2010 VEKS. Developed by Smart Systems LLC | |||||||||||