| հայերեն | русский | english | deutsch | |||||||||||
|
![]() Մեր մասին
![]() ![]() «ՎԵԿՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Այն տեղական և միջազգային շուկայում հայտնի է հյուրանոցային, ռեստորանային, գրասենյակային և բնակարանային կահույքի, փայտյա և մետաղե դռների, սեղանների և բազրիքների, երեսապատման սալիկների ու սլաբների, գեղարվեստական քարի արտադրանքների, քարե երեսապատման նախշազարդերի, դարբնային աշխատանքների, զարդաճաղերի, մետաղական կոնստրուկցիաների, ամերիկյան կաղնու մանրահատակի և բազմաթիվ այլ որակյալ արտադրատեսակների արտադրությամբ:
Բազմամյա նպատակաուղղված և կանոնավոր աշխատանքի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել լայն ճանաչում` հասնելով որակի միջազգային չափանիշների: Իր աշխատանքի հիմքում ընկերությունը դնում է նորագույն տեխնոլոգիաներ, բացառապես բարձրորակ հումք և միջոցներ:
Ընկերությունը որդեգրել է «ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ, ՈՐԱԿԸ` ՁԵԶ ՀԱՄԱՐ» սկզբունքը: Հավատարիմ մնալով այս սկզբունքին` «ՎԵԿՍ» ընկերությունը մշտապես հոգ է տանում տեխնոլոգիաների նորացման, մասնագետների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման մասին` անընդհատ կատարելագործելով իր տեսականու որակը:
Իր հաճախորդների դինամիկ աճող պահանջարկը բավարարլու համար ընկերությունն անընդհատ ընդլայնում է իր արտադրության ծավալները`
հասցնելով աշխատողների թիվը 145-ի:
Ջանալով խնայել մեր հաճախորդների միջոցներն ու ժամանակը, գնումները դարձնել առավել դյուրին ու հաճելի՝ մեր կազմակերպությունը հանդես է գալիս ցանկացած մեծության պատվերի անվճար առաքման և տեղադրման ծառայություններով:
ՈՐԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ «ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱՄԱՐ »
ՖՐԱՆԿՖՈՒՐՏ 2007
|
||||||||||
![]() |
|||||||||||
| Գլխավոր | Մեր մասին | Ապրանքներ | Նկարներ | Գործընկերներ և նախագծեր | Դիրք | Կայքի քարտեզ | Կապ Copyright © 2012 VEKS. Developed by Smart Systems LLC | |||||||||||